Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի լավագույն խաղացող
SportԳերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանականKicker.de-ի վարկածով ճանաչվել է Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն խաղացող: 27-ամյա հայ ֆուտբոլիստն ունի ամենաբարձր միջին գնահատականը՝ 2.57:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի ավարտված առաջնությունում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է՝ 15: Բունդեսլիգայի թվիթերյան էջումանցկացված հարցման արդյունքում Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան եւ ընդգրկվել խորհրդանշական հավաքականում:
Մխիթարյանը Գերմանիայի այս առաջնության խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել նաեւ Goal.com-ի ու Whoscored.com-ի վարկածով: Ավարտված առաջնությունում նա մասնակցել է 31 խաղի եւ խփել 11 գոլ: Գերմանական DW-ն էլ նրան ճանաչել էր մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: