ԻՊ-ը Իրաքում կորցրել է իր տարածքների 45 տոկոսի վերահսկողությունը. Պենտագոն
International newsԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքում կորցրել են իրենց տարածքների 45 տոկոսի վերահսկողությունը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը։
«Ինչ վերաբերում է Իրաքին, այնտեղ նրանք կորցրել են տարածքների 45 տոկոսի վերահսկողությունը, որն ի սկզբանե նվաճել էին»,- ասել է նա լրագրողներին։
«Սիրիայի դեպքում նրանք կորցրել են մոտ 16-20 տոկոսը»,- հավելել է նա, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։