Ուսեյն Բոլթը վնասվածք է ստացել մրցաշրջանի առաջին մրցմանը
SportՎեցակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը վնասվածք է ստացել Կայմանյան կղզիներում անցկացված մրցմանը: Ջամայկացի արագավազորդը հաղթել է 100 մետրում, իսկ մրցման վերջում ցավեր է զգացել ծնկի հատվածում:
«Բոլթը ցավեր զգաց ծնկի հատվածում: Կարծում եմ՝ ամեն բան լավ կլինի: Այժմ նա Գերմանիայում է, իսկ բժիշկներն անում են ճիշտ ախտորոշումներ»,- ասել է Ուսեյն Բոլթի մարզիչ Գլեն Միլսը, փոխանցում է eurosport.com-ը:
Հիշեցնենք, որ Բոլթը նախորդ անգամ միջազգային մրցման մասնակցել էր 2015-ի օգոստոսին՝ հանդես գալով Պեկինում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում: