Մանուել Պելեգրինի. Մարզիչի փոփոխության վերաբերյալ հայտարարությունն ազդեց թիմի մթնոլորտի վրա
Sport«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին պատմել է, որ անգլիական ակումբում մարզիչի փոփոխության վերաբերյալ հայտարարությունը բացասական ազդեցություն ունեցավ թիմի վրա:
«Մրցաշրջանի վերջում ամենամեծ դժվարություններից մեկը մարզիչի փոփոխության վերաբերյալ հայտարարությունն էր, որն ազդեց թիմում տիրող մթնոլորտի վրա: Իհարկե, բարդ է հանդես գալ մի քանի մրցաշարերում եւ միաժամանակ ամեն օր կարդալ, որ գալու են նոր խաղացողներ ու մարզիչ: Ես ցանկանում էի հաղթանակով հեռանալ Պրեմյեր լիգայից, սակայն փետրվարից, երբ հայտարարեցին նոր մարզիչի մասին, թիմում մթնոլորտն ամենալավը չէր»,- մարզիչի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Մանչեսթեր Սիթին» հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում Մանուել Պելեգրինիին փոխարինելու է Մյունխենի «Բավարիան» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան: