ՊՍԺ-ն 100 միլիոն է պատրաստում Խամես Ռոդրիգեսի համար
SportՖրանսիական ՊՍԺ-ն չի կորցնում Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ձեռք բերելու հույսը:
As-ը գրում է, որ Կոլումբիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար փարիզցիները պատրաստ են առաջարկել մոտ 100 միլիոն եվրո: Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո ՊՍԺ-ում ցանկանում են Խամեսին տեսնել որպես թիմի նոր առաջատար:
2 տարի առաջ «Ռեալը» «Մոնակոյին» 75 միլիոն եվրո էր վճարել կոլումբացուն ձեռք բերելու համար: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ մադրիդցիները դեմ չեն բաժանվել նրանից: Ընթացիկ մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 8-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: