Չավուշօղլուն հայտնել է, թե Թուրքիան չի կատարելու ԵՄ-ի պահանջը
International newsԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն կրկին հայտարարել է, թե ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու համար անընդունելի է ԵՄ-ի որոշ պահանջներ։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի օրենքը փոխելու ԵՄ-ի պահանջը ահաբեկչությանը աջակցություն է։
Չավուշօղլուն պնդել է, թե իբր Թուրքիան պայքարում է «Իսլամական պետության» եւ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դեմ եւ նման պարագայում Թուրքիան չի ընդունի ԵՄ-ի պահանջը։
Նշենք, որ Թուրքիայի հետ վիզաները չեղարկելու համար ԵՄ-ն 72 կետանոց պայմաններ է ներկայացրել, որոնցից մեկն էլ Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի օրենքի փոփոխությունն է։