Նավալնուն եւ նրա զինակիցներին ծեծել են Անապայում
International newsՄոտ 30 մարդ Անապայում հարձակվել է Ալեքսեյ Նավալնու եւ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ԿՊՀ) աշխատակիցների վրա, Twitter-ում հայտնել է ինքը` ընդդիմադիրը, լուսանկար տեղադրելով:
«Արտյոմ Տորչինսկուն ուղղակի ոտքերով ծեծել են, մինչ նա պառկած էր` ուսապարկը թիկունքին», — նշել է Նավալնին: Տորչինսկու քունքը կոտրվել է:
Հիմնադրամի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ ագրեսիվ տղամարդու գործողություններն ուղղված էին Նավալնու եւ ԿՊՀ-ի տնօրեն Ռոման Ռուբանովի դեմ, գրում է Slon.ru-ն https://slon.ru: Սակայն մարմնական վնասվածքներ է ստացել հիմնադրամի նախագծերի համակարգող Արտյոմ Տորչինսկին:
Տեղի ունեցող ամեն ինչ, գրել է Յարմիշը Twitter-ում, նկարահանվել է տեսախցիկներով: Ոստիկանությունը կանգնեցրել է հարձակվողներին, երբ գետնին պառկած Արտյոմին ծեծել են ոտքերով: ԿՊՀ-ի ներկայացուցիչը սոցցանցերում է տեղադրել է նաեւ ծեծի ենթադրյալ մասնակիցների լուսանկարները:
Կիրա Յարմիշը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Անապայում ԿՊՀ-ի աշխատակիցների վրա հարձակման հետեւանքով վեց մարդ է տուժել, նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել:
«Վեց մարդ տուժել է, ներառյալ Նավալնին», - ասել է նա` հավելելով, որ ԿՊՀ-ի աշխատակից Արտյոմ Տորչինսկին հիվանդանոց է տեղափոխվել «սրտի կասկածով»: