Թաիլանդի իշխանությունները զբոսաշրջիկների համար ընդմիշտ կփակեն կղզիներից մեկը
International newsԹաիլանդի իշխանություններն ուզում են զբոսաշրջիկների համար փակել Տաչայ առողջարանային կղզին, քանի որ հանգստացողները մեծ վնաս են հասցնում էկոլոգիային: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ վերջերս կղզու շրջակա միջավայրը մեծ վնաս է կրել զբոսաշրջիկների պատճառով, ինչի հետ կապված՝ իշխանությունները որոշել են փակել կղզին վերականգնման համար:
Տաչայը վերականգնումից հետո բացել երկրի իշխանությունները մտադիր չեն:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ 12 քմ տարածքով կղզում հանգստանում է մոտ 1 000 զբոսաշրջիկ, մինչդեռ կղզին հաշվարկված է ընդամենը 70 մարդու համար: