«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց որակավորման փուլում
SportՌուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման փուլում։ Առաջին փուլում Խաչանովը 6։2, 6։3 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Ամուին։
19-ամյա թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Ամիր Վայնտրաուբ (Իսրայել) – Խորդի Սամպյեր-Մոնտանա (Իսպանիա) զույգի հաղթողը։
Հիշեցնենք, որ վերջերս Կարեն Խաչանովը հաղթել էր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված «չելենջեր» շարքի մրցաշարում, եւ դրա շնորհիվ 14 աստիճան առաջադիմել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում՝ բարձրանալով 109-րդ տեղ։