Մոսկվայի դատարանը երկրից վտարել է գերեզմանատան կռվին մասնակցած Տաջիկստանի 7 քաղաքացու
International newsՄոսկվայի Շչերբինի դատարանը որոշել է Ռուսաստանից վտարել Տաջիկստանի 7 քաղաքացու, որոնք մասնակցել են Խովանսկոե գերեզմանատան ծեծկռտուքին։
«7 հոգի մեղավոր է ճանաչվել ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու ռեժիմը խախտելու համար։ Նրանք բոլորը 5 հազար ռուբլով տուգանվել են եւ ենթակա են վարչական վտարման»,- հայտնել են դատարանից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Եվս 12 մարդ մեղավոր է ճանաչվել մանր խուլիգանության համար, եւս 10-ը՝ խուլիգանության եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար։ Նրանց 15 օրով կալանավորել են։
Հիշեցնենք, որ Խովանսկոե գերեզմանատանը Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Կովկասի բնակիչների միջեւ զանգվածային ծեծկռտուքից զոհվել էր 3 մարդ։