Yerevan, 17.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շատերը Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում. Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս գնահատել մետրի ու մարդու արժեքը

Politics

 Հայկական Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարել են: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հետ զրույցում:«Հաղթանակը կամ պարտությունը կախված է նրանից, թե դու ինչ նպատակ ես դրել և արդյոք կարողացել ես հասնել քո նպատակին: Այստեղ ես չեմ ուզում, որ մենք հետին թվով եզրակացոթյուններ անենք, կուրծք ծեծենք և ասենք` մենք հաղթել ենք: Կարող եք հարցնել Պաշտպանության նախարարության ողջ սպայակազմից, ում հետ ես հանդիպել եմ, կարող եք հարցնել մեր Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, թե ես ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռևս տարիներ առաջ և ինչ տեղի ունեցավ: Ես հստակ խնդիր եմ դրել մեր Զինված ուժերի, Անվտանգության համակարգի առջև, թույլ չտալ մեր ճակատի ճեղքում ու քայքայում: Այսինքն` ձախողել հակառակոդի ծրագրերը: Կարծում եմ` բոլորդ էլ համոզվել եք, որ ծրագրերը ձախողվեցին: Այսինքն, եթե  Զ ինված ուժերը, անվտանգության համակարգն այդ խնդիրը կատարել են, ապա ինչպես ուզում եք դա կոչեք: Ուզում եք ասեք, որ արհեստավարժորեն կատարել են իրենց առջև դրված խնդիրը, ուզում եք ասեք, որ իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հողը: Արդյունքում` գալիս ենք նրան, որ նրանք խնդիրը կատարել են: Ես համարում եմ, որ մեր Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը կատարել են»,-ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, միշտ կարելի է  ժողովրդահաճո հայտարարություններ անել  և ասել, եթե ինձ թույլատրեին, ապա ես կգնայի ավելի առաջ: Ըստ նրա` դա ասում են մարդիկ, ովքեր կյանքում վառոդի հոտ չեն զգացել, մարդիկ, ովքեր շատ հեռու են ռազմական  գործից:

«Կամ, միգուցե, վառոդի հոտ զգացել են, բայց դրանից հետո հաղթական զեկույցներ չեն տվել, իսկ հիմա ուրիշերի հաշվին ուզում են երևալ շատ մեծ հայրենասերներ և հավերժ պատերազմի կոչ են անում: Մեզ հավերժ պատերազմ պետք չէ: Մեզ պետք չեն զինված ուժեր, որոնք կգնան արկածախնդրության: Մեզ պետք են զինված ուժեր, ովքեր վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները: Եվ դրանք կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր փորձում են խնդիրներ, թերություններ գտնել, գործին չեն աջակցում: Նրանց նպատակն իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է&raqu o;,-նշեց նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև տարածքների կորստի մասին խոսակցություններին: «Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, բացի դրանից գոյություն ունի գնահատական: Ինչ-որ մի բան կոցրել ես, բայց այդ մի բանը ինչ նշանակություն ունի մարտավարական, ռազմավարական, հոգեբանական տեսանկյունից: Նախ եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը. հայկական  ուժերը, որպես անվտանգության գոտի, ունեին 800 հազար հա, կորցրել են 800 հա: Մեկ հազարերրոդն էլ չկա: Ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չ ունեն, զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են: Բայց ուզում եմ մի համեմատություն անել: 800 հա, և յուրաքանչյուր հա-ի համար` մեկ զոհ, երկու վիրավոր, ենթադրենք, ճիշտ թվերը իրենք գիտեն: Բայց նույնիսկ, եթե կես զոհ, մեկ վիրավոր, էլի շատ է: Համեմատեք տեսեք, այդ 800 հազար հա-ը գրավելու համար ինչքան զոհ պիտի տային: Երբ ես ասում եմ, որ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք մեր զինված ուժերն ի վիճակի էին ստատուս քվոն վերականգնել,  ընտրության խնդիր էր: Արդյո՞ք արժե այդ 800 հա-ի համար զոհել ևս  35, 40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը դեռևս շատ ենք ունենալու»,-հավելեց նախագահը:  Նրա խոսքով, շատերը Երևանի սրճարաններում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Այդպիսի մարդկանց  նա առաջարկում է անձամբ գնալ և վերցնել, ոչ թե ուրիշներին խորհուրդ տալ:

«Պետք է հասկանալ  իրավիճակը և գնահատել արժեքը մետրի ու մարդու: Ինձ համար շատ ավելի կարևոր են մեր զինվորներն ու սպաները»,-հավելեց նախագահը:  

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia