Yerevan, 30.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սեր, որը հաղթեց պատերազմը. Մոնթե և Սեդա (լուսանկարներ)

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը ներկայացնում է հուշեր, անցյալից պատառիկներ մեր ժամանակների ամենալուսավոր,  մեծ ու հարատև սիրո մասին: Սեր, որը հաղթեց պատերազմը. Մոնթեն ու Սեդան …

Հանդիպում.

15-ամյա Սեդա Գպրանյանը Լիբանանում աչքի էր ընկնում իր հասակակիցների մեջ. համարձակ էր, ամեն ինչի մասին ուներ իր կարծիքն ու հստակ տեսակետը: Իր քույրերից մեկի տանն ամերիկահայ մի զինվոր էր հյուրընկալվել, Սեդան հաճախ էր այցելում քույրիկին և երեկոյան հավաքների, զրույցների ընթացքում սիրում էր տարբեր հարցերի շուրջն արտահայտել իր կարծիքները.
-Դուն քանի՞ տարեկան ես, որ կարծիք կը հայտնես,-մի օր զարմացած հարցնում է տարօրինակ անունով հյուրը:

Առաջինը Սեդայի քույրերն են նկատում, որ հյուրը շատ է զրուցում իրենց փոքր քրոջ հետ. Սեդան, առանց ոչինչ հասկանալու, քույրերին բացատրում է՝ որովհետև ես մեր տան միակ դպրոցականն եմ, նրան հետաքրքիր է ուսյալ մարդու հետ խոսել: Հետագայում ամերիկահայ զինվորը՝ Մոնթեն, Սեդային ասում է՝ միայն դա չէր պատճառը…

Առաջին համբույրը՝ մարդաշատ վայրում.

«Մի անգամ դպրոցական պտույտ ունեինք, հիշում եմ, ու այս տղան եկավ, ես ձեռքս մեկնեցի՝ «օ, բարև, Մոնթե, ինչպե՞ս ես», ու ինքը  շատ փոքրիկ  համբույր տվեց շրթունքներիս, ես, չգիտեմ, երևի կարմրեցի, ամբողջ գյուղը այնտեղ էր, այսպես ասած, իմ դասընկերները, ու անմիջապես արդարացա, ասեցի՝ «դե Ամերիկայում այդպես են բարևում»: Երևի այդ ժամանակ արդեն 16 պիտի լինեի, իսկ ինքը՝ 21: Հետո ինձ ասեց, որ «մազերդ այդպես փայլում էին, ու աչքերդ մեծ-մեծ, որ էլ չդիմացա»: Բայց էլի սեր չխոստովանեց»:

Մոնթեի կնոջ կերպարը

Մոնթեն Սեդային սիրում էր իր բնական կերպարով՝ առանց հարդարանքի, արդուզարդի և պճնանքի: Մի անգամ Սեդան քրոջ խորհրդով կարմրաներկ էր քսել այտերին, Մոնթեն զարմացած ու շփոթված նայել էր՝ չհասկանալով, թե ի՞նչ է կնոջ այտերին: Նույնիսկ ականջօղ չէր կախում, ականջները ծակված չեն՝ Մոնթեն էլ չէր քաջալերում ծակել ականջները, կրում է միայն ժամացույց և ամուսնական մատանին. «Իմ ծննդյան օրը ինձ ականջօղ նվիրեցին, որ ստիպված լինեմ ականջներս ծակել, ասացի՝ կհարցնեմ Մոնթեին, հարցրի, ասաց՝ ոչ, առանց դրա էլ գեղեցիկ ես: Սիրում էր հագուստս ու կոշիկս՝ հանգստավետ, մազերս՝ երկար և բնական գույնով»,-ասում է Սեդա Մելքոնյանը: Այսօր էլ, չնայած սպիտակ թելերը շատանում են մազերի մեջ, չի ներկում դրանք:

Երիտասարդություն

«Սրճարաններ շատ չէինք գնում, երբեմն «Առագաստ» էինք գնում, քանի որ մոտ էր հանրակացարանին, որտեղ ապրում էինք: Առավոտները հաճախ Կասկադի մոտ գտնվող փոքրիկ սրճարանն էինք գնում, փռում էինք մեր տետրերն ու գրքերն ու սկսում կարդալ, պարապել… Մոնթեն, որ բանտում էր եղել, փակ տեղեր չէր սիրում, ազատ ու բաց տեղեր էր նախընտրում…

Իսկ հիմա, երբ Երևան եմ գալիս, առաջինը Եռաբլուր եմ այցելում: Գնում եմ նաև Գեղարդավանք, որտեղ ամուսնացել ենք»,-հիշում է Սեդան:

Մարդ երևի զգում է, որ պետք է մահան

«Մոնթեն մի անգամ ինձ ասաց՝ մարդ երևի զգում է, որ պետք է մահանա… Արդեն ուղիղ հեռախոսագիծ կար, երբ զանգահարեց ու ասաց, որ ուզում է գալ հանգստանալ: Իմ տարեդարձն էր մոտենում ու պայմանավորվեցինք,  որ պետք է այնպես գնանք արձակուրդ, որ ոչ ոք մեր տեղը չիմանա: Երկու օրից նորից զանգահարեց, ասաց, որ Քերոլայն Քոքսն է գալու և նա պետք է մնա։ Հետո ասաց՝ «պստիկ գործ մը կա, այդ ալ պիտի ընեմ, այդ պատճառով էլ չեմ կարողանա շուտ գալ»….Դա հինգշաբթի օրն էր: Շաբաթ օրը մեր մոտիկ մարդու քառասունքն էր, ես այնտեղ էի: Ինձ փնտրել էին «Ղարաբաղ» կոմիտեից, չէին գտել, հետո ամբողջ Երևանում փնտրել էին մեր ընկերներին, բայց ոչ ոք չէր համաձայնվել ինձ տեղյակ պահել, թե ինչ է եղել Մարտունիում  այդ օրը…. Վերջը Հարոյանն ասաց, թեև հենց սկսեց ասել՝ ես արդեն իմացա»:

Եթե Մոնթեն ողջ լիներ

«Ինձ այդ հարցը շատ են տալիս՝ եթե Մոնթեն ողջ լիներ, ապա ինքն է՞լ կպայքարեր, ինչպե՞ս կվարվեր այսօր: Կարծում եմ, որ նրան սպանած կլինեին, որովհետև Մոնթեն չափազանց սկզբունքային, շատ անկաշառ և ամեն գնով առաջ գնացող տեսակ էր: Մոնթեի երազանքն էր  տեսնել Հայաստանն առանց կաշառակերության ու նա ասում էր, որ մեր պայքարը երբեք չի ավարտվելու, քանի դեռ Նախիջևանը, Ջավախքը մերը  չեն»։IMG 6368.CR2

Առանց Մոնթեի

Նման բան չկա: Ֆիզիկական բացակայությունը հարաբերական է, քանի որ ինքը չի երևում, բայց Մոնթեն միշտ այստեղ է, «ես նրան զգում եմ»:

Սարո-Մոնթե

Սեդան Մոնթեի մահվանից 7 տարի անց ամուսնանում է Մոնթեի ընկերոջ  հետ: Ասում է ,որ եթե ամուսինն  էլ նույն տեսակի կապ ու կարոտ չունենար Մոնթեի նկատմամբ, ապա իրենք երբեք չէինք կարողանա կողքի կանգնել: «Եվ դա ինքն էլ է ընդունում: Իսկ մեր որդին դա պարգև էր ինձ, հավանական է, որ Մոնթեից: Որդիս շատ լավ գիտի Մոնթեն ով է և ինձ ասում է՝ մամ, այնքա՜ն կուզի իրեն հանդիպել:  Ասում եմ՝ սիրելիս, դա անկարելիություն է, որովհետև երբևիցէ այդպիսի բան չէր կարող լինել: Սարոն 13 տարեկան է և այն տարիքում է, որ հայրը իրեն պատմում է իր 13 տարեկանի մասին և այդ բոլոր պատմությունները կապված են Մոնթեի հետ: Մոնթեի հայրը ինձ միշտ ասում էր, որ ես ամուսնացել եմ իր մյուս որդու հետ»։

Որդու անվանակոչման առումով երբեք հարց չծագեց՝ նա պետք է լիներ Սարո-Մոնթեն: Որդին արդեն 13 տարեկան և ինքը շատ բան գիտի Մոնթեի մասին  Նրան  կանչում է կնքահայր Մոնթե, թեև իրական կնքահայրը Մարգարն է՝ Մոնթեի եղբայրը:IMG 6382.CR2

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine