Եվրո-2016․ Վիսենտե Դել Բոսկեն՝ Դիեգո Կոստային չհրավիրելու մասին
SportՖուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն պատմել է, թե ինչու Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային չի ընդգրկել թիմի ընդլայնված կազմում Եվրո-2016-ից առաջ:
«Մենք իրավիճակը քննարկել ենք ամբողջությամբ։ Սակայն չէի ցանկանա հրավիրել մի ֆուտբոլիստի, որի ֆիզիկական վիճակն ամբողջությամբ հայտնի չէ։ Այդ պատճառով չհրավիրեցինք Կոստային։ Ինչ վերաբերում է Լուկաս Վասկեսին, ապա դա այլ իրավիճակ է։ Այստեղ կա վստահություն, որ նա շուտով պատրաստ կլինի 100 տոկոսով։ Լուկասը նախնական ցուցակում էր նաեւ վնասվածք ստանալուց առաջ։ Կազմի ընտրության հարցը կատարվել է առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքական են հրավիրվել 25 ֆուտբոլիստներ, որոնցից երկուսը չեն մեկնի Ֆրանսիա։