Ռայոլա. «Ման. Յունայթեդի» հետ չենք բանակցում
Sport«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր չի առաջարկել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Այս տեղեկացնում է «Sky Spotrs»-ը՝ հղում կատարելով հարձակվողի գործակալ Մինո Ռայոլային։
Ռայոլան պարբերականին հաղորդել է, որ անգլիական ակումբի հետ բանակցությունների մասին խոսակցություններն անհիմն են։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ման. Յունայթեդը» Իբրահիմովիչին մեկ տարվա պայմանագիր է առաջարկել՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։
Իբրահիմովիչը Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանի 31 խաղում 38 գոլ է խփել, կատարել 13 գոլային փոխանցում։ Ամռանը ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ կստանա։