Լուկա Տոնի. Կարծում եմ՝ Իգուայինը Սուարեսից լավ հարձակվող է
Sport«Վերոնայի» նախկին հարձակվող Լուկա Տոնին, ով օրերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին, գովասանքով է խոսել «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուայինի մասին:
-Ընթացիկ մրցաշրջանում Իգուայինը ֆանտաստիկ աշխատանք է կատարել: Նա բացառիկ արդյունքի է հասել՝ չնայած չի մասնակցել բոլոր հանդիպուներին: Իգուայինն ասես այլ մոլորակից լինի: Կարծում եմ՝ նա Լուիս Սուարեսից լավ հարձակվող է,-Տոնիի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսն Իսպանիայի առաջնությունում խփել է 40 գոլ և արժանանալու է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակին՝ «Ոսկե խաղակոշիկին», իսկ Գոնսալո Իգուայինն Ա Սերիայում խփել է 36 գոլ և առաջնության ռեկորդ է սահմանել: