Գերմանական դատարանը թույլատրելի է համարել «վախկոտ ապուշ» արտահայտությունը Էրդողանի մասին
International newsՀամբուրգի շրջանային դատարանը անթույլատրելի է համար գերմանացի հաղորդավար Յան Բեմերմանի սկանդալային բանաստեղծության մեծ մասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին:
Սակայն քննությունը անթույլատրելի չի համարել «վախկոտ և հետամնաց ապուշ Էրդողանը նախագահ է հանդիսանում» արտահայտությունը:
Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` նշելով, որ թույլատրելի են ճանաչվել բանաստեղծության այն հատվածները, որոնցում խոսվում է «Թուրքիայում խոսքի ազատության վերաբերյալ Էրդողանի վերաբերմունքի» մասին: Միևնույն ժամանակ դատարանը հավանության է արժանացրել «նա տղամարդ է, ով հարվածում է աղջիկներին և ռետինե դիմակ է կրում» ձևակերպումը:
Որոշում կայացնելիս դատարանը հաշվի է առել, որ խոսքը քաղաքական երգիծանքի մասին:
Այնուամենայնիվ իրավապաշտպանները հավանության չեն արժանացրել բանաստեղծության տողերի մեծ մասը, հատկապես որոնցում խոսվում է «սեռական հարաբերությունների» մասին: