Կանադայի Ալբերտայի նահանգում անտառային հրդեհները ոչնչացրել են նավթագործների ավանը
International newsՀրդեհը ոչնչացրել Է բոլոր կառույցները (665 սենյակ) նավթագործների ԲլեքսԷնդ Իքզեքյուտիվ Լոջ բանավանում, որը գտնվում Է Կանադայի Ալբերտայի նահանգի Ֆորտ Մաք Մյուրեյ քաղաքից ոչ հեռու: Այս մասին հայտարարել Է նահանգի վարչակազմի ղեկավար Ռեյչել Նոթլին: Մի քանի հազար բանվորներ վաղօրոք տարահանվել Էին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նոթլիի խոսքով՝ տարածաշրջանում մոլեգնող հրդեհների պատճառով մայիսի 16-ին ստիպված են եղել տարահանել նավթի մի քանի հանքավայրերի 8 հազար աշխատողների:
Տարածաշրջանում, որտեղ այժմ այրվում են անտառները, գտնվում են Suncor եւ Syncrude ընկերությունների նավթարդյունահանման խոշոր ձեռնարկությունները:
Անցած օրվա ընթացքում հրդեհների մակերեսն աճել Է 70 հազար հեկտարով՝ մինչեւ 355 հազար հեկտար, հայտնել են հրշեջ ծառայությունում:
Ֆորտ Մաք Մյուրեյի բնակիչները (ավելի քան 80 հազար մարդ), տարահանվել են ավելի քան երկու շաբաթ առաջ: Մայիսի 1-ից, երբ սկսվեցին առաջին հրդեհները, կրակը շուրջ 2,4 հազար շենք Է ոչնչացրել Ֆորտ Մաք Մյուրեյում: