ՌԴ Կոմկուսը իր նախընտրական քարոզչությունում կօգտագործի Ստալինի կերպարը
International newsՊետդումայի ընտրություններին նախորդող քարոզչության ընթացքում կոմունիստները մտադիր են օգտագործել Իոսիֆ Ստալինի կերպարը, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Այսպիսով կուսակցությունը մտադիր է լրացուցիչ ձայներ գրավել, պատմել է պարբերականին ՌԴ Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի՝ տեղեկատվական -վերլուծական աշխատանքների ու ընտրական տեխնոլոգիաների հարցերով քարտուղար Սերգեյ Օբուխովը: Նա չի բացառել, որ Ստալինի կերպարը կարող են օգտագործել նաեւ այլ ուժեր՝ «այդ թվում ուղղափառները»:
Կոմունիստներն արդեն սկսել են պատրաստվել քարոզչական աշխատանքներին: Մասնավորապես Արխանգելսկում կուսակցության ներկայացուցիչները փորձում են տեղադրել Ստալինի կիսանդրին, իսկ Պենզայում նրանք փորձում են չեղարկել 1956-ին կայացած Կոմկուսի 20-րդ համագումարի որոշումները՝ «Ստալինի անձի պաշտամունքի ու դրա հետեւանքների հաղթահարման մասին»:
Ապրիլի կեսերին Ռուսաստանի կոմունիստներ կուսակցության նախագահ Մաքսիմ Սուրայկինը հայտարարել էր, որ իր նախըտրական քարոզչությունում կուսակցությունը մտադիր է գործածել Իոսիֆ Ստալինի ու Վլադիմիր Լենինի կերպարն ու գաղափարները, այդ թվում հոլոգրամայի ձեւով, որպեսզի դրանք լինեն «պատկերավոր, հասկանալի ու ժողովրդին հարազատ կերպարներ»:
Ռուսաստանի Պետդումայի հերթական ընտրությունները կանցնեն սեպտեմբերի 18-ին: