Yerevan, 25.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԻՊ-ի ահաբեկիչները մոտենում են Ադրբեջանին

International news

 Ադրբեջանում խիստ անհանգստացած են սահմանակից Դաղստանի Դերբենդ քաղաքում հաճախ տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների Ադրբեջան թափանցելու մեծ հավանականությամբ, որոնց մեծ մասի պատասխանատվությունն ստանձնում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը, եւ այն բանով, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի սահմանում զբոսաշրջիկների համար «կանաչ միջանցք» է ստեղծվում, ինչի շնորհիվ ԻՊ-ի ահաբեկիչների Ադրբեջան թափանցումն ավելի կհեշտանա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական echo.az լրատվական կայքը:

Կայքը մեջբերում է անվտանգության գծով փորձագետ, Trend գործակալության փոխտնօրեն Արզու Նագիեւի հետեւյալ համոզմունքը. «Եթե ԻՊ-ի ահաբեկիչներն այսօր ամրապնդվել են Հյուսիսային Կովկասում, ապա չի բացառվում, որ վաղը նրանք կհայտնվեն Ադրբեջանում` Դաղստանի հետ սահմանակից շրջաններում: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Ադրբեջանի անվտանգության սպառնալիքներից են հանդիսանում հենց արմատապես տրամադրված իսլամիստական կազմակերպությունները»:

Արզու Նագիեւը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի քաղաքացիները մեկնում են Սիրիա կռվելու ԻՊ-ի շարքերում, հետո վերադառնում հայրենիք:

Կայքը հիշեցնում է այս տարվա սկզբին Ադրբեջանն ու Դաղստանը միացնող «Կավկազ» մայրուղում Դերբենդի շրջանի «Ջիմքենդսկի» ճանապարհա-պարեկային ծառայության պահակակետում ծագումով ադրբեջանցի 23-ամյա Ադմիր Թալիբովի կողմից սեփական ավտոմեքենայում տեղադրված 30 կգ պայթուցիկի պայթեման արդյունքում 18 մարդկանց վիրավորվելու փաստը: Այդ պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԻՊ-ն:

2015 թվականի հունիսին ԻՊ-ն ընդունել է «Իմարաթ Կավկազ» զինված խմբավորման մարտիկների հավատարմության երդումը` Հյուսիսային Կովկասը հայտարարելով իր նահանգներից մեկը:

«Այդ իմաստով միանգամայն միանշանակ  չի երեւում Դաղստանի զբոսաշրջության նախարար Մագոմեդ Իսաեւի հայտարարությունն այն մասին, որ Դաղստանի իշխանությունները ճանապարհային քարտեզ են մշակում ռուս-ադրբեջանական սահմանում զբոսաշրջիկների մուտքի եւ ելքի համար խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, ծրագրվում է Մախաչկալայից Բաքու ավիաչվերթներ կազմակերպել եւ էքսպրես-գնացքներ գործարկել», -գրում է կայքը` նշելով, որ այդ միջանցքի իրագործման ուղղությամբ արդեն աշխատանքներ են սկսվել Դաղստանի եւ Ադրբեջանի զբոսաշրջության նախարարությունների մինեւ:

«Միանգամայն հավանական է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի սահմանում զբոսաշրջիկների համար այսպես կոչված «կանաչ միջանցքի» ստեղծումից հետո ԻՊ-ի ահաբեկիչներին շատ ավելի հեշտ կլինի Ադրբեջան թափանցելը: ԻՊ-ն արդեն տարածել է իր ապագա պետության քարտեզը, որում ծրագրում է ներառել նաեւ Ադրբեջանը, ինչի մասին հայտնել էր բրիտանական Intetnational Business Times հրատարակությունը», -գրում է կայքը:

Ադրբեջանում ԻՊ-ի գաղափարախոսության` վահաբիզմի տարածման պատճառներին անդրադարձում իրանական AhlulBayt պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ այդ երկրում մուսուլման հավատացյալների 85 տոկոսը իսլամի շիա ուղղության հետեւորդներ են, ինչը, սակայն, խոչընդոտ չէ այն բանին, որ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի եւ որոշ արաբական երկրների ֆինանսական օգնությամբ վահաբիական շարժումն Ադրբեջանում նոր թափ ստանա:

«Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանում վահաբիները կարողացել են անգամ պետական չինովնիկների, խորհրդարանի անդամներիեւ, հատկապես, մամուլի ակտվիստների հետ մոտեցման ուղիներ գտնել: Չնայած այն բանին, որ հիշյալ անձինք վահաբիական հայացքներ չունեն, նրանք պաշտպանում են վահաբիական կենտրոնների շահերը (առաջին հերթին` Սաուդյան Արաբիայի):

Ըստ պարբերականի` Ադրբեջանում վահաբիզմն ավելի շատ կենտրոնացած է երկրի հյուսիային շրջաններում, Սումգայիթում եւ Բաքվում:

AhlulBayt-ը գրել էր, թե տվյալներ կան, որ մինչեւ 1000 վահաբի մարտիկներ Ադրբեջանից մեկնել են կռվելու Սիրիա, որտեղ նրանք անգամ Ադրբեջանի վահաբիների միություն են ստեղծել:

Անդրադառնալով Ադրբեջանի համար սպառնալիքների՝ AhlulBayt-ի վերլուծաբանները նշել էին, որ գոյություն ունի սիրիական ճակատամարտերից մեծ թվով ադրբեջանական մարտիկների վերադարձի լուրջ վտանգ:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Սիրիայում ներկայում ահաբեկչական խմբավորումների կազմում 3000-ից ավելի ադրբեջանցի մատիկներ են կռվում, իսկ Սիրիայում ներքին պատերազմի սկզբից մինչ այժմ արդեն 500-ից ավելի ադրբեջանցի մարտիկներ ոչնչացվել են:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project