Բեն Արֆան առաջարկ ունի 18 ակումբներից
SportՖրանսիական «Նիցայի» առաջատար Հաթեմ Բեն Արֆան պատմել է, որ առաջարկ է ստացել 18 ակումբներից:
«Ես ստացել եմ 18 հետաքրքիր առաջարկ: Դրանիցի երեքն են ավելի գայթակղիչ ինձ համար: Պետք է կատարեմ շատ կարեւոր որոշում: Այնպես որ, առաջարկները կքննարկեմ մտերիմներիս հետ»,- 29-ամյա ֆրանսիացու խոսքը մեջբերում է L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ «Նիցայի» հետ 29-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է այս ամռանը, երբ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Ֆրանսիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 34 խաղի եւ դարձել 17 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: