Թաիլանդում համալսարանի երկու դասախոսների են սպանել
International newsԲանգկոկի հյուսիսային արվարձանում գտնվող Պրանակխոն մանկավարժական համալսարանի երկու դասախոսներին հրազենից սպանել են այն լսարանում, որտեղ նրանց հետ միայն նրանց գործընկերն է եղել, հայտնում է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը:
Սպանությունը կատարվել է բուդդայական փիլիսոփայության ֆակուլտետի շենքի լսարաններից մեկում: Հեռուստաալիքի տեղեկություններով, ականատեսները լսել են, թե ինչպես են լսարանում գտնվող երեք դասախոսները բարձրաձայն վիճում, իսկ հետո կրակոցներ են լսվել: Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ վեճի երրորդ մասնակիցը Վանչայ Դանայտամոնուտ անունով դասախոսն էր, որը փախուստի է դիմել հանցագործության վայրից: Նա աս գործով գլխավոր կասկածյալն է, ասվում է հաղորդագրության մեջ:
Սպանվածները՝ 50 ամյա Պխիչայ Չայսոնգկրամն ու նրա հասակակից Նատապխոն Չումվորատխանին, երկար տարիներ դասավանդել են այդ համալսարանում: