ԱՄՆ-ը «Մինսկ-2»-ի իրագործման համար կաշխատի «նորմանդական քառյակի» հետ զուգահեռ. Նուլանդ
International newsԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ քննարկել Է Դոնբասի իրադրության կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է լրագրողներին:
«Երեկ մենք Մինսկի բանակցությունների բոլոր ասպեկտները քննարկել ենք ՌԴ նախագահի օգնականի հետ,-ասել Է Նուլանդը:-Մենք չենք մտնում «նորմանդական ձեւաչափի» մեջ, բայց նրա հետ զուգահեռ աշխատելու ենք՝ նպատակ ունենալով հասնել Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը»:
Նա նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ քննարկել Է ռուս-ամերիկյան հարաբերությունները:
Պետքարտուղարի օգնականն ընդգծել Է, որ ԱՄՆ-ը չի ճանաչի ընտրությունները ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, եթե դրանք հակասեն Մինսկի պայմանավորվածություններին: «ԱՄՆ-ը եւ միջազգային հանրակցությունը չեն ճանաչի Դոնբասի ընտրությունների արդյունքները, եթե դրանք հակասեն Մինսկի համաձայնություններին»,-ասել Է Նուլանդը:
«Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել Մինսկի համաձայնագրերի կատարումը,-հայտարարել Է Նուլանդը:-Այժմ գալիս Է «գազը սեղմելու» ժամանակը: Ինչպես ասել Է ԱՄՆ-ի նախագահը, «եթե «Մինսկ-2»-ը կատարվի, պատժամիջոցները կհանվեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: