Բուֆֆոն. Եթե ֆուտբոլում արդարություն կա, ուրեմն «Ատլետիկոն» պետք է հաղթի ՉԼ-ում
Sport«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության չեպիոնի կոչման պայքարում իր ֆավորիտի մասին։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին չեմպիոնի կոչումը կվիճարկեն մադրիդյան երկու ակումբներ՝ Ռեալն» ու «Ատլետիկոն»։
-Եթե ֆուտբոլում արդարություն գոյություն ունի, ապա «Ատլետիկոն» կհաղթի։ Երկու տարի առաջ եզրափակչում նրանց բախտը չբերեց։
Ես հավատում եմ, որ սպորտում քեզ ռևանշի հասնելու հնարավորություն է տրվում։ Դիմակայությունը շատ ուժեղ է լինելու, քանի որ «Ռեալն» այդպիսի հանդիպումներում ավելի մեծ փորձ ունի։
Ֆավորի՞տը։ Ֆավորիտը «Ռեալն» է։ Բայց «Ատլետիկոն» շատ բարդ մրցակից է՝ շնորհիվ կազմակերպվածության և կայունության։
Ես չեմ զարմանա, եթե նրանք հաղթեն եզրափակչում։ Ինձ դուր չեկավ, թե ինչպես նրանք պարտվեցին նախորդ եզրափակչում, նրանց բախտն իրոք չբերեց,-ասել է Բուֆֆոնը։