Սաուլը երկարաձգել է «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը
SportՄադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը մեկ տարով երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:
«Ուրախությամբ կշարունակեմ պաշտպանել այս ակումբի գույները»,-ասել է Սաուլը:
Հավելենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում 21-ամյա Սաուլը մասնակցել է 31 խաղի, խփել է 4 գոլ, կատարել է 2 գոլային: