Ուեյն Ռունին մտադիր է փոխել խաղային դիրքը
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին մտադիր է փոխել խաղային դիրքը։
«Երբեմն կարիերայում լինում է մի պահ, երբ անհրաժեշտ է ընտրություն կատարել։ Եվ այժմ ավելի լավ կլինի, եթե ես խաղամ խորքից՝ կիսապաշտպանությունում։
Անգլիայի հավաքականում դեռ փոփոխության չեմ գնա։ Այնտեղ կխաղամ հարձակման գծում։ Բայց Եվրոպայի առաջնությունից հետո, հաջորդ մրցաշրջանում ինձ տեսնում եմ հենց կիսապաշտպանությունում»,- Ուեյն Ռունիի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Անգլիայի առաջնության վերջին տուրում Ուեյն Ռունին «Բորնմութի» դեմ խաղում (3։1) խփել է 100-րդ գոլը «Օլդ Տրաֆորդում» Պրեմյեր լիգայի խաղերում։ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջնությունն ավարտեց 5-րդ տեղում եւ նվաճեց Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր։