Մոսկովյան բանկում մարդկանց պատանդառած հանցագործին ոչնչացրել են
International newsՄոսկովյան վարկային բանկում մարդկանց պատանդառած հանցագործին ոչնչացրել են: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունում:
«Մայրաքաղաքային ոստիկանության հատուկ գործողության ընթացքում մարդկանց պատանդառած անձը ոչնչացվել է»,- հաղորդել են գերատեսչությունում:
Բանկի շենքում մասնագետներ են աշխատում, իսկ սպանված տղամարդու ձեռքում պայթուցիկ սարք հիշեցնող առարկա կա:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին անհայտ անձը ներխուժել էր Մոսկովյան վարկային բանկի մասնաճյուղերից մեկն ու 6 մարդու պատանդառել՝ բանկի 2 աշխատակցի եւ 4 հաճախորդի: