Մայիսի 25-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի՝ ԸՕ-ի վերջնական ընդունման համար
PoliticsՄայիսի 25-ին ժամը 12:00-ին կառավարության որոշմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի: Համապատասխան որոշումը Կառավարությունը կայացրել է այսօր՝ մայիսի 19-ի իր նիստում:
Կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ նախատեսվում է քննարկել Ընտրական օրենսգրքի, աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ մի շարք այլ հարցեր:
Հիշեցնենք, ըստ սահմանադրական փոփոխությունների, Ընտրական նոր օրենսգիրքը նախատեսված է ընդունել մինչև հունիսի 1-ը։ Ընտրական օրենսգիրքն արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ: