Դորտմունդի «Բորուսիան» 20 միլիոն կառաջարկի Դրագովիչի համար
SportԴորտմունդի «Բորուսիան»ցանկանում է ձեռք բերել Կիեւի «Դինամոյի» ավստրիացի պաշտպան Ալեքսանդր Դրագովիչին:
Bild-ը գրում է, որ 25-ամյաֆուտբոլիստի տրանսֆերի համար գերմանական ակումբը պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո:
«Բորուսիայում» Դրագովիչին դիտարկում են որպեսգերմանացի պաշտպան Մատս Հումելսին փոխարինող: Այս մրցաշրջանի վերջում Հումելսը տեղափոխվելու է իր նախկին ակումբ Մյունխենի «Բավարիա»:
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում ավստրիացի պաշտպանը մասնակցել է 17 խաղի, եւս 8 հանդիպում անցկացրել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում: