Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում
SportՀայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում:
51 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Գրիգորյանը հաղթեց ուկրաինացի Տատյանա Կոբին և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
Աշխարհի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշխեն Հովհաննիսյանը (60 կգ) պայքարի մեջ կմտնի մայիսի 19-ին եւ կմրցի Ուկրաինայի մարզուհու հետ։