Անհետացած A320 օդանավի «սեւ արկղից» ազդանշան են ստացել
International newsԵգիպտացի օդաչուն հայտնել է, որ իրենք EgyptAir ավիաընկերության A320 անհետացած օդանավի «սեւ արկղից» ազդանշան են ստացել, հայտնում է Al-Masry Al-Youm-ը։
Օդաչուի խոսքով՝ բոլոր գերատեսչությունները փորձում են դուրս գալ ազդանշանի հետքի վրա՝ այն գտնելու համար։
Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից մայիսի 19-ին Հունաստանի տարածքում։ Օդանավում եղել է 12 երկրի 66 քաղաքացի։