Ռուսաստանի ԱԴԾ ղեկավարը չի բացառել EgyptAir-ի օդանավում ահաբեկչության հավանականությունը
International newsEgyptAir ավիաընկերության «Ա320» օդանավի վթարը ամենայն հավանականությամբ կապ ունի ահաբեկչության հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Ցավոք այսօր տեղի է ունեցել եւս մեկ միջադեպ եգիպտական ավիաընկերության օդանավի հետ: Ամենայն հավանականությամբ սա ահաբեկչական գործողություն է, որի հետեւանքով զոհվել են շուրջ 12 պետությունների 66 քաղաքացիներ»,- ասել է նա, հայտնում է Gazeta–ն:
Բորտնիկովը բոլոր շահագրգիռ կողմերին՝ «այդ թվում Եվրոպայի գործընկերներին կոչ է արել համատեղ քայլեր ձեռնարկել բացահայտելու համար այս հրեշավոր գործողության հետ առնչություն ունեցողներին»
Փարիզ-Կահիրե չվերթի օդանավի հետ կապն ընդհաատվել է Կահիրեի ժամանակով 02:30-ին, երբ օդանավը թռնում էր Միջերկրական ծովի վրայով: Օդանավում 56 ուղեւոր ու անձնակազմի 10 անդամ կար: