ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն չեն խոչընդոտի Իրանի հետ գործնական ակտիվությանը. հայտարարություն
International newsԱՄՆ-ն եւ Եվրոպան արտասահմանյան ֆինանսական ինստիտուտներին չեն խոչընդոտի գործեր վարել Իրանի հետ, ինչը թույլ է տալիս Գործողությունների համատեղ համապարփակ պլանը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպի մամուլի ծառայությունը։
«Մենք չենք կանգնի Իրանի հետ գործնական ակտիվություն ծավալելու ճանապարհին եւ չենք պատրաստվում խանգարել միջազգային ընկերություններին կամ ֆինանսական ինստիտուտներին համագործակցել Իրանի հետ բոլոր համապատասխան նորմերը պահպանելու պարագայում»,- ասված է հայտարարության տեքստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելին՝ ԵՄ անդամ երկրներն ուսումնասիրում են Իրանի հետ համագործակցության հնարավոր ոլորտները։