Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ վաճառել Հենրիխ Մխիթարյանին
SportԴորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտնել է, որ գերմանական ակումբը չի պատրաստվում վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին», «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»:
«Արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք ոչ մի դեպքում չենք կոցնելու 3 խաղացողների։ «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրն ավարտվում է 2017-ին, ինչը դառնում է շշուկների պատճառ։ Սակայն մենք հույս ունենք, որ նա երկարաձգելու է պայմանագիրը»,- Վացկեի խոսքը մեջբերում է Sport1.de-ը։
Ավելի վաղ գերմանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Բորուսիան» պատրաստ է 60 միլիոն եվրոյով վաճառել 27-ամյա ֆուտբոլիստին։ Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: