Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՊՀ-ի մասին. Իմ վախճանի մասին լուրերը խիստ չափազանցված են
International newsԻմ վախճանի մասին լուրերը խիստ չափազանցված են: ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին Մոսկվայում հայ լրագրողների հետ զրույցում մեջբերել է Մարք Թվենի խոսքը՝ պատասխանելով Համագործակցության ապագայի մասին հարցին:
Նրա խոսքով, միաժամանակ ակնհայտ է, որ ԱՊՀ-ն չի կարողանա ավելին տալ: «Հասկանալի է, որ ԱՊՀ-ն չդարձավ ու արդեն չի դառնա ինտեգրման ավելացման մեխանիզմ: Բայցեւայնպես ԱՊՀ շրջանակում են հասունացել այն կազմակերպությունները, որոնք մենք հիմա ունենք՝ ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն»,- ասել է Պավլովսկին: Դիվանագետը նշել է, որ ԱՊՀ-ն պահպանում է մասնակիցների համար կարեւոր գործառույթային առավելություններ ու շահեր ու եթե դա չլիներ՝ ապա կազմակերպությունը կփլուզվեր: