Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը
PoliticsՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 23-ին կմեկնի Բրյուսել՝ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։