Բարսելոնան հրաժարվել է Սաուլին ձեռք բերելու մտքից
Sport«Բարսելոնան» չի փորձի ձեռք բերել «Ատլետիկոյի» պաշտպան Սաուլ Նիգեսին:
Ինչպես հայտնում է «Mundo Deportivo»-ն, կատալոնական ակումբի նման մտադրության պատճառը ֆուտբոլիստի համար պահանջվող գումարն է:
Պարբերականը հաղորդում է, որ մադրիդյան ակումբը 21-ամյա իսպանացու համար պահանջել է 80 միլիոն եվրո՝ չնայած, որ պայմանագրով հրաժարագինը կազմում է 45 միլիոն: Հարկ է նշել, որ «Բարսելոնան» Սաուլի տրանսֆերը ձեռք բերելու առաջնային իրավունք ունի:
Սաուլն Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: