Ասենսիո. Շատ եմ ցանկանում սովորել Զիդանից
Sport«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ով 2015-16թթ. մրցաշրջանում վարձավճարով հանդես եկավ «Էսպանյոլում», նշել է, որ նախամրցաշրջանային փուլն անցկացնելու է մադրիդյան թիմում:
-Մտադիր եմ «Ռեալում» լավ նախամրցաշրջանային փուլ անցկացնել և մնալ ակումբում: Տեսնենք՝ կցանկանա՞ն ինձ թողնել ակումբում, թե՞ կրկին վարձավճարով այլ թիմում կխաղամ: Ես մանկուց հիացել եմ Զիդանի խաղով, իսկ հիմա շատ եմ ցանկանում նրանից սովորել,-Ասենսիոյի խոսքը մեջբերված է «EFE»-ից:
Հավելենք, որ Իսպանիայի ավարտված առաջնությունում Ասենսիոն մասնակցել է 34 խաղի, խփել է 4 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում: