Բանգլադեշում ցիկլոնի պատճառով 2 մլն մարդու կտարհանեն
International newsԲանգլադեշի իշխանությունները մտադիր են մոտեցող ցիկլոնի պատճառով շուրջ 2 մլն մարդու տարհանել ափամերձ շրջաններից: Նախնական տվյալներով, ցիկլոնը երկրի ափամերձ շրջաններ կհասնի մայիսի 21-ի երեկոյան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ռոանու արեւադարձային ցիկլոնը ջրհեղեղներ է առաջացրել Շրի Լանկայի մի քանի շրջաններում եւ հանգեցրել շուրջ 150 մարդու մահվան:
Հնդկաստանի օդերեւութաբանների կանխատեսմամբ, մայիսի 20-ի երեկոյան ցիկլոնը կանցնի երկրի արեւելյան ափերով: Անդհրա-Փրադեշ նահանգի բնակչության մի մասին արդեն տարհանել են: Դրանից հետո ցիկլոնի ուժը կավելանա եւ առնվազն 24 ժամ անց կհասնի Բանգլադեշի հարավային շրջաններ: