Պենտագոնը հրաժարվել է Ռուսաստանի հետ կոորդինացնել ռազմական գործողություններ Սիրիայում
International newsՊենտագոնն առաջվա նման մտադիր չէ Ռուսաստանի հետ կոորդիանցնել ռազմական գործողություններ Սիրիայում: «Մենք չենք համագործակցում ու չենք կոորդինացնում մեր գործողությունները ռուսական կողմի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Interfax-ին տեղեկացրել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:
Նա այդպես է մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության արած առաջարկին' ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ հարված հասցնել «Ջահադ ալ Նուսրայի» գրոհայինների դիրքերին: Պենտագոնի ներկայացուցիչը հիշեցրել է գերատեսչության ղեկավար Էշտոն Կարտերի հայտարարությունն այն մասին, որ «ռուսական գործողությունները պաշտպանում են Ասադի ռեժիմին, ինչը նույնն է, որ յուղ լցնել կրակի վրա»: