Համացանցում հայտնվել են EgyptAir-ի կործանված ինքնաթիռի բեկորների լուսանկարներ և տեսանյութ
International newsԵգիպտոսի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել է ծովից հայտնաբերված ինքնաթիռի բեկորների, ինչպես նաև փրկարարական բաճկոնների, մարդկանց իրերի լուսանկարներ: Այս մասին գրում է Արմենպրեսը` վկայակոչելով РИА Новости-ն: Լուսանկարներում ինքնաթիռի կապույտ ու սպիտակ գույնի բեկորներ են, դեղին փրկարարական բաճկոններ, ուղևորների աթոռների մասեր: Նույն էջում հրապարակվել է նաև որոնողական աշխատանքները նկարագրող տեսանյութ:


