Վենեսուելայում շաքարի պակասի պատճառով կարող են դադարեցնել Coca-Cola-ի արտադրությունը
International newsՎենեսուելայում մեքսիկական Coca-Cola FEMSA ընկերության գործարանները շուտով կարող են դադարեցնել գազավորված ջրերի արտադրությունը՝ շաքարի պակասի պատճառով, ասված է ընկերության հայտարարությունում, հաղորդում է El Economista-ն:
Այս պահին ընկերությունն աշխատում է շաքարի սուր պակասի պայմաններում, որը ըմպելիքի կարեւոր բաղադրիչ է: Մատակարարները փաստացի դադարեցրել են նոր խմբաքանակ ներկրել՝ հումքի բացակայության պատճառով:
Վերջին տարիներին վենեսուելան պարենամթերքի սուր պակաս է զգում: Երկրի ԱԳ նախարար Դելսի Ռոդրիգեսը դրանում մեղադրել է ԱՄՆ իշխանություններին՝ հայտարարելով, որ ամերիկացիներն ապրանքների արհեստական դեֆիցիտ են ստեղծում: