Տուխել. «Եզրափակչում անհնար է առանց զգացմունքայնության»
SportԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Բավարիայի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի հանդիպումից իր սպասելիքների մասին:
«Լարվածություն կա, և այն անհրաժեշտ է թիմին: «Բավարիայի» դեմ որևէ այլ բան չի աշխատի: Բախտը ժպտացել է ինձ, որ աշխատում եմ «Բորուսիայում»՝ վստահ ու տաղանդավոր ֆուտբոլիստների հետ: Այս թիմը 5 տարում 5 անգամ դուրս է եկել եզրափակիչ, և դա ինչ-որ բան ասում է ակումբի ու նրա երկրպագուների մասին: Հենց այդ պատճառով իրավունք ունենք մտածելու, որ կհաղթենք եզրափակչում: Եվ մենք կարող ենք նաև հաղթանակ պահանջել: Եզրափակիչ մտնելուց հետո մեր ոչ բոլոր նպատակներն են կատարվել: Մեզ համար բարձր ստանդարտ կսահմանենք, որի մի մասն այս լրացուցիչ քայլն է եզրափակչում:
Եզրափակչում անհնար է առանց զգացմունքայնության: Այդ մոտեցումը մեզ ուժ կտա: Պետք է վստահ լինենք, որ կարող ենք դառնալ այն մրցակիցը, որը կհաղթի «Բավարիային»,- նշել է Տուխելը: