Ռաքքայում 70 գրոհային է սպանվել իրար վրա կրակելու հետևանքով
International newsՌաքքայում «Իսլամական պետության» տարբեր գումարտակներ սկսել են իրար վրա կրակել: Որոշ տվյալների համաձայն, սպանվել է 70 գրոհային՝ հաղորդում է RIA Novosti-ին:
«Հենց Ռաքքայի ներսում գտնվող ականատեսների հաղորդագրություններից ելնելով՝ Ալ-Բաղդադիի և Ալ-Գազիմի գումարտակների գրոհայինների միջև կատաղի բախումներ են եղել, որի հետևանքով սպանվել է 70 գրոհային: Ինչպես հաղորդվում է, բոլոր սպանված գրոհայինները Սիրիայի քաղաքացիներ չեն եղել»,- ասվում է հաղորդագրությունում: