Պորոշենկո. Ուկրաիներենը կդառնա ԵՄ պաշտոնական լեզուներից մեկը
International newsՈւկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ ապագայում Ուկրաինայի քաղաքացիները ներկայացված կլինեն եվրոպական կառույցներում, իսկ ուկրաիներենը կդառնա Եվրամիության պաշտոնական լեզուներից մեկը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
«Մենք բոլորս ձգտում ենք նրան, որ Ուկրաինան դառնա հաջողության իսկական պատմություն: Ես վստահ եմ, որ ամեն ինչ մեզ մոտ կստացվի: Ես վստահ եմ, որ լավագույն ուկրաինացիներն իրենց տեղը կգրավեն Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովում, եվրոպական կառույցներում: Դա կլինեն այն օրը, երբ Ուկրաինան իր արժանի տեղը կգրավի Եվրամիության անդամ-երկրների շարքում»,- Եվրոպայի օրվա առիթով հայտարարել է Ուկրաինայի նախագահը: