Yerevan, 25.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Թանգարանային գիշեր»-ը Գյումրիում մշակութային եռուզեռ է առաջացրել

Գյումրիում գործող  բոլոր թանգարանները ևս միացել են «Թանգարանային գիշեր» ակցիային: Քաղաքում այս ընթացքում   ամենամարդաշատը Գյումրու «Վարպետաց» փողոցն էր, որտեղ գտնվում են  Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները և  Մհեր Մկրտչյանի թանգարանը:

Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ  քանդակագործ  Զավեն Կոշտոյանի և նրա վարպետ՝ Գուրգեն Կարապետյանի ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համադրող Արաքս Մարգարյանի տեղեկացմամբ՝ նպատակը մեկն էր՝ վարպետի հարկի տակ համախմբել երկու վարպետների աշխատանքները: «Այսօր շատ կարևոր է ընդգծել մեր քաղաքիգանձը, կոլորիտն ու հարստությունը, հատկապես որ Զավեն Կոշտոյան արվեստագետի հիմնական թեման վարպետնէ՝ արժանապատիվ գյումրեցու կերպարով»,-նշեց Արաքս Մարգարյանը:

Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը հարցազրույցներից մեկում գյումրեցուն հատուկ հումորով նշել է. «Իմ համեստ հաշվարկներով՝ ես Ռոդենի ծոռն եմ»:  Մեծ է Զավեն Կոշտոյանի աշխատանքների ցուցադրության աշխարհագրության շրջանակը: Հայաստանից դուրս քանդակագործի աշխատանքներին կարելի է հանդիպել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լիբանանում: Վարպետի աշխատանքներում գերակշռում է նրա՝ գյումրեցու կերպարների շարքը`տարազներով  կանայք ու տղամարդիկ, ավանդապահ ընտանիքներ, բաղնիք գնացող գյումրեցի կանայք: Վերջինս արժանացել է «Թեքեյան» մշակութային կենտրոնի մրցանակին: Ցուցադրությանը ներկա հյուրերի հոսքը վկայում էր՝ Զավեն Կոշտոյան արվեստագետը սիրված ու հարգված է: Վարպետն «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ՝արած քանդակներն ու նկարները շատ են, բայց ամենալավը դեռ նոր է անելու. «Դեռ չեմ արել, նոր եմ անելու, ինչպես միշտգաղափարը կա, անող է պետք, թող առողջություն լինի ու ես այն կանեմ»:

Բացի Զավեն Կոշտոյանի գործերից, ցուցադրությանը ներկայացված էին նաև Զավեն Կոշտոյանի վարպետի՝ Գուրգեն Կարապետյանի գործերը, ում շնորհիվ որպես արվեստագետ կայացել է Զավեն Կոշտոյանը:

«Թանգարանային գիշեր» ակցիան արդեն բարի ավանդույթ  է դարձել: Մեկ օրվա ընթացքում թանգարանները կարող են ունենալայնքան այցելու, որքան մեկ ամսվա ընթացքում: Ավելին, սա դարձել է ընտանեկան տոն՝ թանգարան այցելում են ընտանիքներով:Թանգարաններ այցելած երիտասարդները ոչ միայն ծանոթանում էին  ցուցադրություններին, մասնակցում միջոցառումներին, այլնաև իրենք, սեփական ցանկությամբ, երգում, կամ պարում էին՝ ամբողջացնելով մշակութային միջոցառումները:

Այցելուների պակաս չեն ունեցել նաև  Շիրազի  և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանները, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը, Գյումրու Ժողովրդական Ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանը:

Գյումրեցիների սիրած «Ալեքսանդրովսկի» ճեմափողոցն ամբողջովին ասլամազյանական էր:  Պատկերասրահը այցելուներին զարմացնելու համար տարաբնույթ միջոցառումներ էր նախատեսել, բայց ամենանշանակալին, որը նաև ձեռքբերում է պատկերասրահի համար, Դրեզդենի պատկերասրահի կողմից նվիրատված՝ Երանուհի Ասլամազյանի դրոշմանիշն է` տպագրված 1969 թվականին : «Այս օրը միշտ էլ թանգարանն ակտիվ ու մարդաշատ է եղել, բայց այս տարի առանձնահատուկ: Մա րդկանց հոսքը ակցիայի առաջին իսկ պահից  մեծ էր: Այս տարի այցելուներին ներկայացնելու շատ բան ունիթանգարանը՝ երիտասարդ լուսանկարիչ Լիլիթ Վարդանյանի «Մայիս» խորագիրը կրող շարքը, Երանուհի Ասլամազյանի«Մոսկվայի արվեստանոց» գեղանկարչական շարքի ցուցադրությունը, արտ-պրոյեկտման միջոցով` «Մարիամ ևԵրանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի շենքի տրանսֆորմացումը Art թվայնացված քար-ալբոմի, իսկամենակարևորը՝ Հայաստանում առաջին անգամ  Դրեզդենի պատկերասրահի կողմից նվիրատված ԵրանուհիԱսլամազյանի դրոշմանիշի ցուցադրությունը, համերգ և այլն»,- նշեց թանգարանի տնօրեն  Վա հագն Ղուկասյանը:

Գյումրիում ժամանակակից արվեստը գնահատողների համար ևս անակնկալ կար՝ «Ստիլ» պատկերասրահում Սարգիս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ գրաֆիկական աշխատանքերի ցուցադրություն էր: «Նկարիչների միության միջազգայինկոնֆեդերացիայի հասարակական միավորումների համագործակցությունը, ի դեմս «Սենեժ» նկարիչներիստեղծագործական և հանգստյան տան, 2016 թ. փետրվար-մարտին «Սենեժ» գրաֆիկ այի կենտրոնի հիմքի վրաանցկացրել է ստեղծագործական սեմինար, որին մասնակցել են տպագրական գրաֆիկայի վարպետներ Ռուսաստանից,Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Վրաստանից: Այս ցուցադրությանըներկայացված գործերը այդ նախագծի շրջանակներում ստեծված գործերն են՝օֆորտ, մետաքսատպություն,լինոգրաֆիա»,-նշեց Սարգիս Հովհաննիսյանը:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ:Հայաստանում «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս«Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ Հայաստանիցև Արցախից։       

 

Արմենուհի Մխոյան

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities