Իտալիայում փախստականների դեմ բողոքի են դուրս եկել հազարավոր իտալացիներ
International newsԻտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցներ՝ իրենց բողոքը արտահայտելու փախստականների նկատմամբ Եվրոպական միության վարած քաղզքականության դեմ, հաղորդում է mignews-ը: Ակցիան կազմակերպել է աջ ծայրահեղական Casa Pound շարժումը: Մոտ 10 հազար մարդ Հռոմի կենտրոնում գտնվող Պիացցա Վիտտորիո հրապարակի վրա գտնվող փախստականների կենտրոնցի ուղևորվել են դեպի Կոլիզեյ: Նրանք բարձրացրել են Իտալիայի ազգային դրոշը և վանկարկել «դադարեցրե՛ք ներխուժումը, սա իմ տունն է»: Հռոմում հակառակ բողոքի ակցիան է տեղի ունեցել շարժման դեմ: