Լուի վան Գալ. Սա վերջն է
SportՖուտբոլի Անգլիայի գավաթը նվաճած «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի պաշտոնանկությունը դառնում է իրատեսական, հաղորդում է Eurosport-ը: Գավաթի եզրափակիչից հետո ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին Վան Գալը պատասխանել է. «Սա վերջն է»:
Հոլանդացին հույս ուներ, որ առաջին տիտղոսը նվաճելուց հետո ակումբի ղեկավարությունը չի շահարկի «Ռեալի» եւ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի թեկնածությունը, սակայն բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով, «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում շարունակել համագործակցությունը Վան Գալի հետ եւ առաջիկա օրերին կհայտարարի մարզչական փոփոխության մասին: