Կիպրոսում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
International newsԿիպրոսում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Տեղական ժամանակով 18:00-ին ընտրատեղամասերը փակվել են, սկսվել է ձայների հաշվարկը:
Ըստ ՏԱՍՍ-ի, տեղական ժամանակով 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 60%: Երկրի ԿԸՀ տվյալներով, լուրջ խախտումներ չեն արձանագրվել:
Sigma Live-ի փոխանցմամբ, քվեարկության առաջին պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան տեղական ժամանակով 23:00-ին: