Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսին
International newsՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը ենթադրաբար կարող է տեղի ունենալ հունիսի վերջին։
Այդ մասին հայտարարել է հենց Աբաշիձեն: «Հերթական հանդիպումը Պրահայում ենթադրաբար կարող է տեղի ունենալ հունիսի վերջին։ Հանդիպման ժամանակ մենք անպայմանորեն կբարձրաձայնենք Աբխազիայի հետ վարչական սահմանին Վրաստանի քաղաքացու սպանվելու հարցը»,- ասել է նա։
Աբխազիայի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել աբխազ սահմանապահի հանդեպ՝ մայիսի 19-ին Վրաստանի քաղաքացի Գիգլա Օտխոզարիայի միտումնավոր սպանության համար։