Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով. Նովրուզ Մամեդով
International newsԱդրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
«Այսօր բոլորը հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտությունը վաղ թե ուշ պետք է լուծում ստանա, ընդ որում՝ խաղաղ ու բանակցային ճանապարհով»,- ասել է նա։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։